Դեռ երեկվանից սկսեցին խոսակցություններն այն մասին, որ Սերժ Սարգսյանը պետական միջոցների հաշվին տասնվեց անգամ մեկնել է Բադեն-Բադեն։

Գրեթե բոլորն անդրադարձան օրվա թեմային։ Մի անիմացիոն տեսանյութ սկսվեց տարածվել, որտեղ ամսաթվերով ցույց են տալիս Սարգսյանի մեկնումներն ու ժամանումները։

Ահա այդ տեսանյութով իր սոցիալական հարթակում կիսվել է նաև Ստյոպա Սաֆարյանը, ով նաև կից գրառում է ներկայացրել, որտեղ նշել է, որ այս վիդիո տարբերակը իր մեջ ներառում է Արման Գևորգյանի հարցի պատասխանը։

Վերջինս ժամկետների վերաբերյալ հարցադրումներ էր կատարել։ Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Բեռլին գնալու ճանապարհին մտել է Բադեն-Բադեն։ Պարզվում է՝ 2014-ի ամառային էսկալացիայի օրերին, օգոստոսի 3-7-ը Սերժ Սարգսյանը գտնվել է Բադեն-Բադենում, որտեղից օգոստոսի 8-ին մեկնել է Սոչի՝ Պուտին-Ալիև հետ հանդիպման։

Իսկ այդ օրերին Տավուշում մեր գյուղերի, մեր թաղի վրա կրակ էր թափվում․․․ Սոչիի հանդիպումից հետո անմիջապես կրկին հետ է թռել Բադեն Բադեն և միայն օգոստոսի կեսին վերադարձել Հայաստան․․․»։ Կից՝ տեսանյութ։