ԱԺ-ում, որն արդեն հայտնի է վիճաբանություններով, սուր հարցադրումներով, ելույթ է ունեցել Գեղամ Նազարյանը, ով խոսել է, որ համապատասխան հանձնաժողովը պետք է պատերազմից (առնվազն մայիսից) ներքին շրջանակների համար տագնապ հայտարարեր և ընդհանրապես փորձեր հասկանալ, թե ինչպես պետք է պայքարեր բայրաքթարների դեմ։

Այնուհետև իր խոսքում առաջարկեց դադարեցնել քննադատություններն ու մեղադրանքներն ուղղված բանակին։ Իշխանություններին մեղադրեց պատերազմ բերելու մեջ։

Ընդգծել է, որ քառասունչորսօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովը պետք է իր աշխատանքը սկսի հենց այդ կետից․ ինչի՞ց սկիզբ առավ պատերազմը և ինչո՞ւ այն չկանխվեց։ Եվ մի շարք ամոթալի օրինակներ բերեց։

Նազարյանի ելույթի ավարտին Ալեն Սիմոնյանն ասաց, որ ամոթը զինվորի «հացն ու սալյարկան» գողանալն է, ոչ թե չասելը, ինչին Նազարյանը պատասխանեց, որ ամոթ է դա այդքան շատ բարձրաձայնելը։

Ապա հավելեց, որ հանձնաժողովի ստեղծումը շատ բան կարող է պարզաբանել։ Այս մասին առավել մանրամասն դիտեք վարը ներկայացված տեսանյութում։