Էդ. Մարուքյանն իր սոցցանցային էջում մի կարևոր տեղեկատվություն է հանրայնացրել, որում ասվում է, որ ամերիկյան ներկայացուցչական պալատը մեզ համար լրջագույն կարևորության մի որոշում է կայացրել:
Ըստ կայացրած որոշման՝ եկող տարի նախատեսվում է ամերիկյան միջոցներից 1,4 միլիոն դրամի օժանդակություն տրրամադրել Արցախի ղեկավարությանը: Գումարի տրամադրման նպատակն այն է, որ Արցախում շարունակվեն ականազերծման ծրագրերը:
Պատգամավորը շնորհակալություն է հայտնում որոշումը կայացնող մարդկանց, ինչպես նաև տեղում գործող հայկական հանձնախմբին ու այլ հայկական կազմակերպությունների՝ որոշման կայացմանն էապես նպաստելու համար:
Էդ. Մարուքյանը նշել է, որ այսօրինակ որոշումը խիստ կարևորություն է ստանում մասնավորապես այս օրերին, հատկապես, եթե հաշվի առնենք այն փաստը, որ մինչ որոշման կայացումը, քննարկումների փուլում թուրքական ու արդբեջանական ամերիկյան ներկայացուցիչները փորձում էին անել ամեն ինչ՝ որոշումը չկայացնելու համար:
Թուրքա-ադրբեջանական կողմը փորձել է օգտագործել նաֆթադոլլարներ և այլ ռեսուրսներ, սակայն ցանկալի արդյունքի չի հասել շնորհիվ հայկական հանձնախմբի ջանքերի: