Անժելա Սարգսյանը համացանցային հարթակում ակտիվություն է պահապնում և հաճախ պատմում հետևորդներին իր կյանքում տեղ գտած իրադարձույթունների մասին և թե ինչպես է անցնում իր առօրյան։

Այս անգամ դերասանուհին անհավանական պատմություն է պատմել։ Նա բնակվում է Ամերիկայում։

Այս շրջանում նրա դուստրն իր մոտ է գտնվում, բայց, առհասարակ, նա բնակվում է Հայստանում, քանի որ Անժելան կարծում է, որ ԱՄՆ-ը վատ ազդեցություն կարող է ունենալ դստեր վրա։ Անժելան պատմել է, որ կորցրել է ոսկյա, ադամանդե քարով ականջօղերը։

Աղջիկը հավաքել է դիմահարդարման սեղանը և առանց նկատելու ականջօղը նետել է աղբը։ Դերասանուհին երբ հասկացել է, որ այն չկա, անմիջապես վազել է շենքի հսկայական աղբարկղերի մոտ, գտել իր աղբը և սկսել փնտրել իր ականջօղը։

Բարեբախտաբար ականջօղը գտնվել է։ Դերասանուհին տեսանյութում ասում է․ «Ամերիկայում զիբիլ էլ քրքրեցի․․․»։ Վարը կարող եք դիտել դերասանուհու մասին պատրաստված տեսանյութ։