«Ամեն օր, ամեն վարկյան քեզանից սովորում եմ․․․»․ Արաբո Իսպիրյանի ջերմ հրապարակումը հոր մասին


Արաբո Իսպրյանը համացանցային հարթակում ակտիվ է և սերտորեն շփվում է հետևորդների հետ՝ հանրայնացելով իր կյանքի ուշագրավ իրադարձությունները և այդ կերպ բաց մնալով հանրության առջև։

Գրեթե բոլորը գիտեն, որ Արաբոն հայտնի սիրված երգիչ Ներսիկ Իսպիրյանի որդին է։

Եվ ահա նա այս անգամ հանրայնացրել է հոր լուսանկարը և կից գրառման մեջ ջերմորեն շնորհավորել հորը՝ Ներսիկ Իսպիրյանի ծննդյան օրը։ Որդին նշել է, որ ամեն օր ու ամեն ժամ հայրիկից սովորելու բան ունի։

Արաբո Իսպիրյանը մասնավորապես գրել է․ «Ամեն օր, ամեն վարկյան քեզանից սովորում եմ, թե ինչպես պիտի ճիշտ ընկերություն անել, թե ինչպես փայփայել ընտանիքը ու ինչպես անմնացորդ, սեփական սիրտը և  միտքը ծառայեցնել Հայրենիքին։ Այս ցանկը շատ երկար է… Ծնունդդ շնորհավոր, իմ ՀԱՅՐ… Թող օրերդ բոլոր լինեն առողջ…

Մենք շատ բան ունենք քեզանից սովորելու…»։ Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և երկար առողջ ու ստեղծագործ տարիների կյանք մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: