Երեկ կայացել է Անահիտ մրցականաբաշխությունը։ Միջոցառմանը ներկա են գտնվել մի շարք արտիստներ։ Օրը իսկական տոն է դարձել Լիլի Էլբակյանի համար։

Նա ներկայացված է եղել լավագույն կին դերասանուհի անվանակարգում։ Դերասանուհու մասնակցությամբ «Չնչիկ» ֆիլմը ներկայացված է եղել ութ անվանակարգերում։ Եվ ահա ֆիլմը երիտասարդ դերասանուհուն հաջողություն է բերել։ Նա հաղթել է և արժանացել լավագույն կին դերասանուհի տիտղոսին։

Լիլի Էլբակյանն անակնկալի է եկել։ Երբ բարձրացել է բեմ և մոտեցել բարձրախոսին, անչափ հուզված էր ու երջանիկ։

Նա շնորհակալ է եղել ֆիլմի անձնակազմին և շնորհավորել կոլեգաներին։ Այս մասին Լիլին օրվա ավարտին հրապարկում է կատարել․ նա հայրիկի՝ Արմեն Էլբակյանի հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որտեղ հայր և դուստր երջանիկ ժպտում են։

Լուսանկարին կից Լիլին գրել է․ «Ամենաշատը պապաս ուրախացավ»։ Դերասանուհուն շտապել են շնորհավորել երկրպագուները՝ ջերմ ու բարի խոսքեր են հղել։ Նրանք Լիլիին նորանոր հաղթանակներ են մաղթել և հիացել նրանով։