Ամենահամեղ պիցցայի խմորի և սոուսի բաղադրատոմսը, որը անտարբեր չի թողնի ոչ ոքի


Համեղ պիցցան, որը դուրս եկավ Իտալիայից, գրավեց ողջ աշխարը։ Այս խմորային համեղ ուտեստը սիրում են ինչպես երեխաները, այնպես էլ մեծերը։ Երևի քչերը գիտեն, որ երեկ՝ փետրվարի 9-ին,  պիցցայի միջազգային օրն էր։ Հենց այդ պատճառով էլ այսօր ներկայացնում ենք ամենահամեղ պիցցայի խմորի ու սոուսի բաղադրատոմսով, որը կստացվի յուրաքանչյուրիդ մոտ։

Եվ այսպես, անհրաժեշտ է՝

Խմորի համար՝

1 ճ/գ խմորիչ

1 թեյի գդալ շաքարավազ

Կես թեյի գդալ աղ

300 մլ գոլ ջուր (37 С)

400գ ալյուր

2 ճ/գ ձիթայուղ

Պիցցայի սոուս`

Ձիթայուղ, 1 ատամիկ սխտոր, կեղևահանաված լոլիկ, 1 ճ/գ տոմատի մածուկ, աղ, սև պղպեղ, օրեգանո (եթե օրեգանո չունեք, կաիրելիայն փոխարինել  է ծիտրոնով):  Խմորի պատրաստման համար գոլ ջրի մեջ լցնել խմորիչ, շաքարավազ և թողնել 15 ր։ Այդ ընթացքում ալյուրին խառնել աղը, մեջտեղում փոսիկի մեջ լցնել խմորիչը։ Հունցել, ստանալ ձեռքերին չկպչող խմոր, ապա հավելել ձիթայուղը, մի երկու անգամ հունցել և մեկ ժամով, ծածկված վիճակում թողնել տաք տեղում։

Ապա բաժանել գնդերի և կրկին 20 ր թողնել հանգստանա։ Իսկ մինչ այդ առաջարկում ենք պատրաստել սուսը։ Բուսայուղում տաքացված սխտորին միացնել կեղևազատած լոլիկները, այնուհետև միացնել մյուս բաղադրամասերը, թողնել լավ եփվի և անցկացնել բլենդերով։

Ահա և վերջ պիցցայի համար նախատեսված կարևոր բաղադրիչները պատրաստ են, կարոող եք երևակայել և պատրաստել ամենահամեղ պիցցան՝ ինչով որ կցանկանաք։


Понравилась статья? Поделиться с друзьями: