Անի Քոչարը պահպանում է համացանցային իր ակտիվությունը։ Թերևս, բոլորին է հայտնի, որ կյանքի դժվարին փուլը հաղթահարած Անին այսօր կարեկից է, հոգատար հայրենակցի և, առհասաակ, մարդ անհատի նկատմամբ։

Անին էլ շատերի նման ծանրագույն օրեր ապրեց պատերազմական օրերին և առ այսօր կիսվում է իր մտքերով ու զգացողություններով։

Այս անգամ լրագրողը մի հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ նորովի է ներկայացել։ Անին հրաշալի տեսք ունի լուսանկարներում․ վարսերի նոր հարդարում և նրբագեղ դիմահարդարում։

Լուսանկարներին լրագրողը կցել է մի քառատող, որը պատկանում է Համո Սահյանին։ Այն պատերրազմի մասին է։ Հեղինակը տողերն այնքան դիպուկ է շարադրել, կարծես հենց մեր օրերում է ստեղծագործել։

«Հոգուս մեջ առել տագնապն աշխարհի Ու միտք եմ անում իմ դերի վրա, Ամենաահեղ ռումբը դառնայի, Պայթեի բոլոր ռումբերի վրա․․․»,- Սահյանի հենց այս տողերն է ցիտել Անի Քոչարը։