Աննա Հակոբյանը՝ որպես Վարչապետի տիկին, մշտապես աչքի է ընկնում համացանցային իր ակտիվությամբ։ Վարչապետի տիկինը օգտահաշիվներն օգտագործում իր գործունեությունը լուսաբանելու համար, իսկ զուգահեռ էլ երբեմն ներկայացնում է ընտանեկան դրվագներ։

Թերևս գաղտնիք չէ, որ նա ամուսնու ընկերն ու օգնական է։ Եվ ահա երեկ Աննա Հակոբյանը մի հրապարաում է կատարել, որտեղ ցույց է տվել, թե ինչ էր կատարվում Նիկոլ Փաշինյանի ուղերձից առաջ։

Հեռուստադիտողները տեսան, որ բացվեցին դռները և այնտեղից դուրս եկան Արփի Փաշինյանը՝ մոտավորապես իր հասակակից մի տղայի հետ։

Երեխաները ձեռք ձեռքի բռնած ասես ճանապարհ էին հարթում Նիկոլ Փաշինյանի համար իրենց փոքրիկ, անմեղ ու մաքուր քայլքով։

Այս փոքրիկ դետալի մեջ խորհրդանշական ինչ-որ բան կար ասես։ Երեխաների ետևից դուրս եկավ նաև Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձը հանրությանը հղելու համար։

Իսկ Աննա Հակոբյանը մի քանի լուսանկարներով ցույց է տվել, թե ինչ էին անում նրանք մինչ դուրս գալը։

Լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից։