Ահա թե ինչ արժեքավոր նվերներով է շնորհավորել մանկատան սաներին հայ բարերարը․ տեսանյութ


Այսօր աշխարհը տոնում և պաշտպանում է Երկիր մոլորակի ամենաանաղարտ էակներին։ Նրանք միշտ ունեն մեծահասակների պաշտշանության և ուշադրության կարիքը։

Իհարկե, ոչ բոլոր մեծահասակներն  են դա լիարժեք հասկանում։ Այսօր Հայստանում չեն շրջանվել նաև այն երեխաները, որոնց տունը մանկատունն է և որոնք զրկված են մայրական խնամքից։

Հայստանում հինգ մանկատուն կա, որտեղ ապրում են հինգ հարյուր իննսունմեկ երեխաներ։ Այսօր նրանց շնորհավորել և մեծ ուշադրության է արժանացրել Կարեն Վարդանյանը, ով հայտնի է որպես բարերար։

Նա հինգ մանկատներին հատկացրել է մեքենաներ, որոնք առաջիկայում կծառայեն երեխաների տարբեր կարիքների համար, ինչպես նաև նվիրել է անհրաժեշտ գույք, կենցաղային զանազան պարագաներ, սայլակներ, աթոռներ և այլն։ Բարերարի այս քայլը ողջունելի է և արժանացել է քաղաքացիների գովեստի խոսքերին  և օրհնանքներին։

Համացանցային տարբեր հարթակներում հանդիպում են այնպիսի գրառումներ, մեկնաբանություններ, որոնք ուղղված են բարերարի գովեստի արժանի քայլին։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: