Ահա թե ինչպիսի տեսք է ստացել Մարգարյան փողոցի հարակից այգին. ուշագրավ լուսանկարներ


Աջափնյակում շարունակվում է բուռն շինարարական աշխատանքների շղթան: Այսօր վարչական շրջանի սոցցանցային էջում նոր, գեղեցիկ ու հետաքրքրաշարժ լուսանկարներ են հանրայնացվել, որտեղ երևում են նորովի տեսքի բերված գեղեցիկ այգու տարբեր հատվածներ:

Այգին Մարգարյան փողոցի հարակից հատվածում է գտնվում, Հանրապետական հիվանդանոցին կից: Լուսանկարներում երևում են, թե ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել արգին, ավելի շատացել են կանաչապատ տարածքները:

Նշենք, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականության հիմքում քաղաքում կանաչապատ տարածքների ավելացման սկզբունքն է:

Ինչպես նկատելի է, մասնավորապես այս այգում իրականացվել և իրականացվելու են սալիկների և եզրաքարերի փոփոխման, բարեկարգման ընդհանուր աշխատանքներ: Այգին շուտով զարդարելու են նոր ոճի ու տեսքի նստարանները:

Բարենորոգվող ու բարեկարգվող տարածքների ծավալը գնալով ավելի ընդգրկուն է դառնում, այն ավելի շատ թաղամասեր է սկսել ներառել: Սոցցանցային հրապարակումներից պարզ է դառնում նաև, որ բարեկարգվում են ծայրամասային թաղամասերի անմխիթար վիճակում գտնվող աստիճանավանդակները, բակերը:

Ինտենսիվորեն ընթանում են նաև լայնածավալ ու ամենօրյա մաքրման աշխատանքներ:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!