Աննա Հակոբյանը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ այսուհետ զբաղվելու է հայկական դիտարժան ու պատմամշակութային մեծ արժեք ներկայացնող վայրերի հանրահռչակման գործընթացով:
Ինչպես հայտնի է, համավարակային ցավալի իրողությամբ պայմանավորված՝ զբոսաշրջության ցավալի ու կտրուկ անկում է նկատվել, քանի որ մեր երկիր դեռ համավարակի առումով վտանգավորների շարքերում է:
Այս տեսանկյունից Ա. Հակոբյանի մասնակցությունը ոլորտի որոշակի կայունացման հարցում բավականին նպաստավոր է ու ողջունելի:
Ա. Հակոբյանը, մանրամասնելով ծրագրի ընթացքի հանգամանքները, նշել է, որ իրենց հանրահռչական գործունեությունը որոշել են սկսել նախ և առաջ Արցախից:
Լուսանկարները արցախյան դիտարժան ու պատմամշակութայնին արժեքավոր վայրերից գեղեցիկ են ու ստացված:
Վարչապետի տիկինն է երևում բոլոր լուսանկարներում:
Նա իր ոճային ներկայացումներով փորձել է բնության յուրահատուկ գեղեցկությունն առավել ընդգծել և գրավիչ դարձնել:
Չնայած այս նախաձեռնությանը վարչապետի տիկնոջ մասնակցության հանգամանքը որոշ շրջանակներում քննադատության ալիք է բարձրացրել, սակայն դրական արձագանքները մի քանի անգամ գերազանցում է բացասականին: