Ալեն Սիմոնյանն ընտանիքի հետ ջերմ ու գեղեցիկ օր է ունեցել․ նա կիսվել է կենդանիների ընկերակցությամբ ուշագրավ կադրերով


Ալեն Սիմոնյանն այն քաղաքական գործիչներից է, ով հնարավորինս բաց է հանրության առաջ։ Նա՝ չնայած իր զբաղվածության աստիճանին, կարողանում է ժամանակ գտնել ընտանիքի համար և փորձում թեկուզ մի փոքր ժամանակով միասնական ընտանեկան  հանգիստ կազմակերպել։

Եվ ահա ԱԺ նախագահը, ով ակտիվ է համացանցային հարթակներում, հանրությանը ներկայացրել է գեղեցիկ և ջերմ լուսանկարներ ընտանիքի հետ։

Նրանք օրն անցկացրել են Կենդանաբանական այգում։ Լուսանկարներից կարելի է նկատել, որ ծնողները զբոսնել են միայն դստեր հետ։ Փոքրիկին՝ որդուն, չեն վերցրել։

Լուսանկարներում կարելի է տեսնել երջանիկ ընտանիքի, որոնց ժպիտներից, հայացքներից և կենդանիների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքից ուղղակի ջերմություն է հորդում։ Ալեն Սիմոնյանի դուստրը երջանկությունից փայլում էր։

Նրանք հիանալի ժամանակ են անցկացրել կենդանիների հետ և երջանիկ հայրիկը սիրով կիսվել է օրվա հետաքրքրական կադրերով։ Լուսանկարները կարող եք դիտել նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: