Ելակ գրեթե բոլորն են սիրում։ Այս գեղեցիկ հատապտուղը միշտ ասոցացվում է կարմիր գույնի հետ։ Սակայն գյուղատնտսեսները փոխում են քարացած այդ կարծիքը և շուկայում կարմիրի կողքին հասանելի դարձնում նաև սպիտակ ելակը։
Տեսքը հետաքրքրություն առաջացնող է, քանի որ մարդու աչքը այդքան էլ սովոր չէ սպիտակ ելակին։ Բուծողները սպիտակ ելակը ստանում են ամենասովորական հիբրիդի արդյունքում։ Այն պարունակում է երկու տեսակի ելակ և դրանց խաչասերումից էլ ստացվում է այն, ինչ ստացվում է։
Այդ տեսակներն են՝ Չիլիական և Վիրգինյան։ Չնայած այն բանին, որ տեսակներից յուրաքանչյուրն աճում է տարբեր մայրցամաքներում, այնուամենայնիվ, չխանգարեց գիտնականներին խաչասերել և ստանալ նոր, անչափ գեղեցիկ և համեղ ելակ։
Կարմիր գույնի իսպառ բացակայությունը գույնի համար պատասխանատու գենի խախտում է։ Հենց այդ գենն էլ մարդու մոտ ելակից կարող է ալերգիա առաջացնել։
Նրանք, ովքեր ելակից ալերգիա ունեն, բայց անչափ շատ են սիրում, կարող են վայելել սպիտակը։ Սպիտակ ելակը ունի անանասի բույր և համ։