Արամեն, ով համացանցային տիրույթում սիրում է պահպանել ակտիվությունը և հետևորդներին հաղորդակից դարձնել իր առօրյա ու աշխատանքային անցուդարձին, նորությամբ է հանդես եկել։ Նա նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Այն ռուսալեզու է և կոչվում «Для тебя»:
Այս ստեղծագործության երաժշտությունը պատկանում է Կարեն Նահապետյանին, իսկ խոսքերը հեղինակել է Կամետա Բերսանովան։ Համատեղ աշխատանքը հրաշալի է ստացվել։ Այս մասին մեկնաբանություններում փաստել են սիրված երգչի երկրպագուները։
Երգը սիրո մասին է։ Ստեղծագործության մեղեդային երաժշտությունն անմիջապես գրավում է ունկնդրին և հաճելի զգացողություններ պարգևում հոգուն ու մտքին։
Արամեի յութուբյան ալիքում կայացած պրեմիերայի ներքո երկրպագուները հիացել են և գովեստի ջերմ խոսքեր հղել։ Դրական մեկնաբանությունները երգչին շոյել են և է՛լ ավելի պարտավորեցրել։
«Ընտիր աշխատանք», «Ինչպես միշտ լավագույնը», «Յուրահատուկ Արամե, միշտ տարբերվող» և այլ այսպիսի ջերմ խոսքեր, որոնք հղել են երգչին։ Սիրված երգչի նոր աշխատանքն առաջարկում ենք վայելել վարը։