«Օդի ջերմաստիճանը կնվազի»։ Այս արտահյտությանն անհմաբերությամբ սպասում էր մի ողջ հասարակույուն։ Թերևս բոլորն էլ հոգնել են այս սաստիկ շոգից։ Տարին, ինչ խխոսք, շոգ էր։

Ամառն ուշ եկավ, բայց և արևի, ջերմության, ապա տոթի ու տապի պակաս չեղավ։ Եվ մի քանի ամիս շարունակ բարձր ջերմաստիճանին դիմակայելով՝ հանրությունն այլևս համբերել չի կարողանում և ուզում է զովանալ։

Եվ ահա Գագիկ Սուրենյանը շտապում է ուրախացնել հանրությանը և հայտնել, որ սաստիկ շոգը կկոտրվի և առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի անկում։ Այս օրերին բարձր ջերմաստիճանի վերջին օրերն են։

Դրանք պայմանավորված են Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքներով։ Եվ ահա սեպտեմբերի յոթին արդեն կդիտվեն անձրևներ, քամի և օդի համեմատաբար ցածր ջերմաստիճան։

Այս մասին մանրամասն առաջակում ենք տեղեկանալ նյութին կցված սանդղակից, որտեղ մանրամասն նշված է, թե որ մարզում որքան կլինի ջերմաստիճանը։