Այս գիշեր աշխարհը հետևում էր Met Gala 2022-ին։ Հրավիրված էին գեր հայտնի բոլոր աստղերը, ովքեր ուղղակի փայլեցին կարմիր գորգի վրա։

Աստղերն իրենց հագուստներն ընտրել էին առաջատար բրենդներից, որոնք կարվել էին հայտնի դիզայներների կողմից։

Բոլոր հայտնի հյուրերից առանձնացավ Քիմ Քարդաշյանը։ Նա ամենասպասվածն էր։ Նա եկավ վերջում և բոլորի ուշադրությունը սևեռեց իր վրա և լռեցրեց բոլորին։ Քարդաշյանն ընտրել էր Մերլին Մոնրոյի հայտնի գեստը և եկել հենց այդ զգեստով։

Զգեստ, որ լեգենդար արտիստուհին կրել էր 60 տարի առաջ, երբ Ջոն Քենեդիի համար երգել է Happy Birthday Mr. President երգը և փայլել այնպես, որ մինչ այսօր էլ այն զգալի է:

Հայտնի դիզայներներից մեկը դեռ տարիներ առաջ Մոնրոյի զգեստն անվանել է «մերկ զգեստ»։ 60-ականների համար այն բավականին սկանդալային է համարվել և քննարկման պակաս երբեք էլ չի ունեցել։

Վեց հազար բյուրեղիկներով այս զգեստը 2016 թ-ին աուկցիոնում վաճառվել է հինգ մլն դոլարով: Լուսանկարները ներկայացնում ենք նյութին կից։