4,5 ամսական արցախցի Վլադիմիրին վերջապես տեղափոխել են Երևան։ Նա Արցախի հիվանդանոցում հոսպիտալացվել է դեկտեմբերի տասնվեցին։

Դեկտեմբերի տասնյոթին հաստատել են նրա ախտորոշումը։ Եվ օրեր անց միայն հնարավոր է դառնում փոքրիկին տեղափխել Հայաստան։ Այս կարևոր իրադարձությունը հնարավոր դարձավ Կարմիր խաչի կազմակերպության օգնությամբ։ Փոքրիկը կշարունակի իր բուժումը ստանալ Երևանոմ։ Նրան պետք է տեղափոխեին դեռ մի քանի օր առաջ, սակայն չկարողացան Ադրբեջանի կողմից ստեծած լարվածության պատճառով․ ճանապարհները փակ են։

Այդ պատճառով բժիշկները ստիպված էին սկսել բուժումը հենց այդ պահին։ Իսկ այս պահին Վլադիմիրը գտնվում է Երևանում, որտեղ բժիշկները սկսել են նրա բուժումը։

Համացանցային տարբեր հարթակներում արցախցի փոքրիկ Վլադիմիրին բազմաթիվ օգտատերեր առողջություն են մաղթում, մենք նույնպես միանում ենք նրանց և մաղթում նրան առողջություն և ցանկանում, որպեսզի րոպե առաջ փոքրիկը լիարժեք առողջ լինի։

Այս մասին ավելի մանրամասն առաջարկում ենք դիտել ստորև բերված տեսանյութում։