Ռուսաստանյան լրատվամիջոցները ցավալի և ողբերգական լուր են հայտնում․ Խակասիայում տան բակերից մեկում աղջիկ երեխայի անշչացած մարմին է գտնվել։

Երեխան մտավոր խնդիրներ է ունեցել, մահացել է ցրտահարությունից։ Երեխայիանշունչ մարմինը գտել են ծնողները, ովքեր պնդում են՝ երեկոյան երեխան պառկել է քնելու, նա թեթև հագուստով է եղել և ոտքերը բաց։

Իրավապահ մարմինները, ըստ նախնական տվյալների, կարծում են, որ, երեխան քնաթաթախ դուրս է եկել բակ, որտեղ էլ որոշ ժամանակ անց ապակողմնորոշվել է և քուն մտել հենց բակում, ապա սառել և մահացել։

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի քսանութին։ Օդի ջերմաստիճանը -7-ից ցածր է եղել։ Հարևանները ոստիկաններին պատմել են՝ աղջիկը հատուկ դպրոցի 1-ին դասարանում էր սովորում։

Լրատվականները հայտնում են՝ երեխայի ծնողները նախազգուշացում էին ստացել՝ որպես ծնողական պարտականություններն անբավարար կատարողներ, իսկ մեկ անգամ էլ տուգանվել նույն պատճառով։