Հայազգի մի շարք գործարարներ հանրությանը բավականին հայտնի են և ոչ միայն նրանք, այլև նրանց ընտանիքների անդամները ևս։

Հանրությունը ուշի ուշով հետևում է նրանց և սիրով հաղորդակից դառնում նրանց կյանքի ուշագրավ մանրամասներին, ընտանեկան իրադարձություններին և միջոցառումներին։

Իսկ դրանցով համացանցային հարթակներում կիսվում են հենց նրանք՝ գործարարի ընտանիքի անդամները։ Օրերս գործարար Սամվել Կարապետյանի տիկնոջ՝ Էթերի Կարապետյանի ծննդյան օրն է եղել, ինչն էլ մեծ շուքով տոնել է ընտանիքը։

Ուշագրավ շնորհավորանքով է հանդես եկել Էթերիի դուստրը, ով ինսթագրամյան տիրույթում հանրայնացրել է մայրիկի մասնակցությամբ լուսանկար, որտեղ հայրն ու մայրը թոռնիկներով շրջապատված են, այնուհետև ցույց է տվել մի կարճ հոլովակ, որտեղ հայրն ու մայրը պարում են։ Տաթև Կարապետյանը հոլովակին կից գրել է․ «Ինչ լավ է, որ դու մերն ես»։

Գործարարի դստեր հրապարակումները և ընտանեկան մի քանի այլ լուսանկարներ առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։