Անհերքելի է, որ մանկության տարիների իրադարձությունների ընթացքն իր կնիքը թողնում է անհատի ձևավորման ու նրա կյանքի հետագա տարիների գործունեության վրա:

Ներկայացնում ենք տարբեր գործիչների և հայտնի դեմքերի մանկության ու երիտասարդության տարիների ուշագրավ լուսանկարային կադրեր:

Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի և վաղ տարիների ընկերների հիշողություններում ակտիվ ու կրակոտ երիտասարդ է եղել:

Նա ակտիվորեն զբաղվել է հասարակական, ռшզմական ու քաղաքական գործունեությամբ:

Շուշան Պետրոսյանը մեծացել է բավականին հետաքրքիր մշակութային միջավայրում: Նրա մոր՝ տաղանդավոր երգչուհի Արաքս Մանսուրյանի և քեռու՝ Տիգրան Մանսուրյանի շնորհիվ Շուշան Պետրոսյանը սիրել է երաժշտությունը:

Երգչուհու հորաքույրը՝ Ալվարդ Պետրոսյանը, քաղաքական գործիչ է:

Ն. Փաշինյանի մանկությունն անց է կացել հայրենի Իջևանում: Ինչպես հայտնի է, նրա մայրը բավականին վաղ է մահացել:

Ն. Փաշինյանի հայրը ֆուտբոլի ու վոլեյբոլի մարզիչ է եղել և աշխատել է դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: Նշենք, որ Ն. Փաշինյանի հայրը բոլորովին վերջերս է մահացել: