Սեպտեմբերի տասներեքից հետո քաղաքցիները չեն կարողանում հանգիստ ապրել։ Օդը ճնշող է և անորոշությունը կեղքիչ է։

Ամեն օր հայտարարվում են նոր զոհերի մասին և լրահոսը դանդաղորեն լցվում է նոր լույս աչքերով ու պայծառ ճակատներով հերոսների լուսանկարներով։ Արդեն պաշտոնապես հայտարարվել է երկու հարյուրից ավելի զոհերի, մոտ երեք հարյուրին մոտ վիրավորների և երկու տասնյակ և ավելի գերիների մասին։

Այսօր համացանցային հարթակում տեղեկություն տարածվեց, որ մեր տղաներից մեկը ողջ է և գտնվում է գերության մեջ։ Թշնամին տեսանյութ է հանրայնացրել, որտեղ հայ զինվորը խոսում է և ստիպված կրկնում այն արտահայտությունները, որոնք ստիպում է թշնամին։

Այս տեսանյութն անհրաժեշտ է հնարավորինս շատ տարածել, որպեսզի պատկան մարմինները, Կարմիր խաչը ևնման հարցերով զբաղվող կազմակերպությունները տեղեկանան և զբաղվեն զինվորի վերադարձման հարցերով։

Զինվորին համբերություն ենք մաղթում և մեծուժ դիմակայելու և վերջապես հայրենիք վերադառնալու համար։ Տեսանյութը դիտեք վարը։