Վլադիմիր Գասպարյանը, ում հանրությունը ճանաչում է որպես նախկին ոստիկանապետ, տեղափոխվել է հիվանդանոց։ Այդ մասին հայտնի է դարձել ժամեր առաջ։

Գասպարյանի մոտ գրանցվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացում, որը տեղի է ունեցել է օրեր առաջ․ նրան անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց։

Նախկին ոստիկանապետը գտնվում է Նաիրի բժշկական կենտրոնում և ստանում է համապատասխան բուժօգնություն։ Նա պետք է մնա մասնագետների հսկողության տակ։ Նա հոսպիտալացվել է հիպերտոնիկ կրիզ ախտորոշմամբ։

Նախկին պաշտոնյայի մոտ հետինսուլտային բարդություններ են։ Նրա մոտ անգամ գիտակցության կորուստ է եղել, որը կապված է նշված բարդության հետ։ Գասպարյանը 2011 թ․ մինչ 2018 թ․ զբաղեցրել է ՀՀ ոստիկանապետի պաշտոնը։

Մինչ այդ զբաղեցրել է բազմաթիվ այլ պաշտոններ ևս՝ այդ թվում ռազմական ոստիկանությունում, եղել է նաև պաշտպանության նախարարի տեղակալ։ Բարձրաստիճան սպա է և արժանացել է մի շարք պարգևների։ Ամուսնացած է և ունի չորս դուստր։