Վիկա Մարտիրոսյանը, ով հանրությանը հայտնի է որպես լավագույն պարուհիներից մեկը, հանրության շրջանում հայտնիություն է ձեռք բերել իր մասնագիտական բարձր որակների շնորհիվ։

Վիկան և իր պարային խմբերը մասնակցում են զանազան միջոցառումների, տեսահոլովակների նկարահնումների և այլն։

Վիկան նաև բավականին ակտիվ է համացանցային հարթակում, որտեղ նա ներկայացնում է ուշագրավ կադրեր իր կյանքից։ Եվ ահա պարուհու հերթական հանրայնացումը անհանգստություն է առաջ բերել հետևորդների շրջանում։

Վիկան ցույց է տվել, որ իրենք հիվանդանոցում են և որդուն կաթիլային է միացված։ Հազարավոր անհանգստացող բովանդակությամբ նամակներին Վիկա Մարտիրոսյանը պատասխանել է մի լուսանկարի հրապարակմամբ, որը մակագրված է հետևյալ կերպ․ «Մենք լավ ենք, հանգիստ եղեք»։

Ավելի ուշ մայրիկը որոշակի մանրամասներ է ներկայացրել և պարզաբանել, որ որդին ալերգիա ունի, որի դեմ էլ ստացել է հերթական կաթիլայինը։ Առողջություն ենք մաղթում պարուհու որդուն։