Վերադարձվել են 5 գերիներ․ ահա թե ովքեր են նրանք և ինչու հենց Հունգարիան միջնորդեց․ Տիգրան Խզմալյանի դիտարկումը


Ցավոք սրտի, Ադրբեջանում դեռ ունենք գերիներ։ Ժամեր առաջ տեղեկատվություն ստացվեց, որ հինգ ռազմագերիներ վերադառնում են հայրենիք։ Նշվում է, որ գերիների վերադարձի համար այս անգամ միջնորդ է հանդիսացել Հունգարիան։ Հինգ գերիներն էլ գերեվարվել էին նոյեմբերի տասնվեցին։

Տղաների անունները ներկայացնում ենք ստորև․  Սարգիս Աբրահամյան, Արման Խաչատրյան, Վահե Աղաջանյան, Սուրեն Խաչատրյան, Արամ Ավետյան։

Այս մասին իր վերլուծությունն է ներկայացրել Տիգրան Խզմալյանը։ Նա նշել է, թե ինչո՞ւ հենց Հունգարիայի միջնորդությամբ նրանք վերադարձվեցին։ Այդ մասին Խզմալյանը երկու պատճառ է նշում։

Նա գրել է․ «Ինչու՞ հենց Հունգարիայի միջնորդությամբ։ Երկու պատճառով՝ 1. Հունգարիան միակ ԵՄ պետությունն էր և Թուրքիայի հետ երկրորդ NATO երկիրը, որին Բայդենը չի հրավիրել «Ժողովրդավարության գագաթնաժողովի»,

2)Հունգարիան շտապում է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները ՀՀ հետ, քանի որ Թուրքիան էլ հրահանգ ստացավ ԱՄՆ-ից դա անելու։ Ինչևէ՝ շնորհակալությու՜ն»։


Понравилась статья? Поделиться с друзьями: