Բնության երևույթները շարունակում են մնալ գիտնականների ուշադրության կենտրոնում և դեռ կան անվերջանալի չբացահայտված երևույթներ, որոնք շարունակում են զարմացնել ու ապշեցնել մարդկությանը։

Աստղագետները ուշի ուշով հետևում են երկնքում և Երկրի վրա տեղի ունեցող բության իրադարձություններին և փորձում բացահայտումներ կատարել և հիանալ բնության հրաշքներով։ Եվ իր անծայրածիր ու անվերջանալի լինելու պատճառով այն մշտտապես կմնա չբացահյատված և դեռ երկար կշարունակի հիացնել բնության անքակտելմաս կազմող մարդ արարածին։

Ապրիլի 30-ի վաղ առավոտյան տիեզերքում հերթական հրաշքն է կատարվել և աստղագետները հազվագյուտ տեսարանի են ականատես եղել․ Վեներա և Յուպիտեր մոլորակները հանդիպել են և «գրեթե բախվել»։

Ահա հենց այդպես է թվացել Երկրից դիտելիս: Ուղեծիրները կենտրոնացած են եղել Արեգակի շուրջը, որի շնորհիվ էլ հնարավոր է եղել Երկրից տեսնել այս զարմանալի օպտիկական պատրանքը։

Այս մասին տեղեկացրել է «Հայտեկը»-ը, որի հանրայնացված լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։