Վաչե Թովմասյանը առողջական խնդիրներ ունի․ նա պատմել է, որ տարիներ շարունակ անտանելի ցավեր է ունեցել


Դերասան, հումորիստ Վաչե Թովմասյանին ճանաչում և սիրում են շատերը։ Դերասանը սոցհարթակում ակտիվություն է ապահովում և այդ կերպ պահպանում իր սերտ կապը հետևորդների, երկրպագուների հետ։

Օրերս Վաչեն հետևորդներին պատմել է, որ առողջական խնդիրներ ունի և դա արդեն տևում է մի քանի տարի։ Բանն այն է, որ դերասանը տարիներ առաջ ավտովթարի էր ենթարկվել, որի հետևանքով ձեռք է բերել մեջքի ցավեր։

Այն այս տարիների ընթացքում չի անցել՝ չնայած նրան, որ դերասանը բազմաթիվ բուժումներ է փորձել, սակայն, ցավոք սրտի, ապարդյուն։ Եվ ահա Վաչեի խոսքով՝ նա գտել է իր բժշկին։

Նրա կողմից իրականացված բուժումներն այնքան արդյունավետ են, որ դերասանը շատ է ցանկացել ուղղակի ծաոնթացնել նրան իր հետևորդների հետ։

Վաչեն իր խոսքում նշում է նաև, որ նա անտանելի ցավեր է ունեցել մեջքի շրջանում և այժմ կարծես ձերբազատվում է այդ ցավերից։ Մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: