Բնությունն անսխալական է, և մարդը լինելով բնության անքակտելի մասը՝ չունի կյանք առանց մայր բնության։

Բնության մեջ ամեն ինչ ճիշտ է և գեղեցիկ և որքան էլ զարմանալի ու ապշեցուցիչ է, ամեն ինչ ճիշտ հաշվարկված ու գծագրված է բնության մեջ։ Հայաստան աշխարհն իր փոքրիկ չափերով հանդերձ բնության գեղեցիկ տեսարանների պակաս չունի։

Հայաստանում բնությունն աննկարագրելի գեղեցկություն ունի։ Հրաշալի վայրեր կան, որոնք յուրաքանչյուր հայի տունն է։ Գնահատել ու հպարտանալ է անհրաժեշտ մեր հայրենիքով։ Պետք է փայփայել ամեն թուփ ու ծառ։

Յուրօրինակ գեղեցկությամբ ու պարզությամբ է փայլում Սևանա լիճը։ Գեղեցկուհին երկրի վրա երկնքի ճիշտ պատճեն է։ Հայաստանի ծով, Գեղամա ծով և այլ անվանումներ ունեցող գեղեցկուհին երեկ անասելի խաղաղ է ավարտել օրը։

Տեսախցիկը երեկ երեկոյան ֆիքսել է Սևանա լճի յուրօրինակ հանդարտությունն ու խաղաղությունը, որին անվերջ կարելի է նայել, հիանալ ու երազել։