«Սկսվեց ամենաթույն ճամփորդություններից մեկը»․ Սոֆի Դևոյանը սիրելիի հետ մեկնել է հանգստի․ ահա թե որտեղ է զույգն անցկացնում հանգիստը


Սոֆի Դևոյանը, ով չափազանց ակտիվ կենսակերպ ունի ինսթագրամյան տիրույթում, շարունակ ներկայացնում է իր կյանքի ուշագրավ իրադարձությունները։

Եվ որքան էլ հանրության որոշ հատված ջանասիրաբար քննադատում է պարուհուն անձնական կյանքն այդքան բաց պահելու համար, այնուամենայնիվ, պարուհին սիրում է անկեղծ մնալ իր հետևորդների համար։

Նրան ինսթագրամում հազարավոր օգտատերեր են հետևում, որոնց Սոֆին մշտապես հավատարիմ է մնում։ Այս անգամ պարուհին պատմել է սիրելիի հետ ճամփորդության մասին։ Նրանք այժմ գտնվում են Դուբայում և վայելում են իրենց հանգստյան օրերը, որին Սոֆին իսկապես արժանացել է։

Նա չափազանց շատ է աշխատում և անգամ գերհոգնածութունից հայտնվել էր հիվանդանոցում։ Սոֆի Դևոյան կրտսերը պարբերաբար հրապարակումներ է կատարում և ցույց տալիս, թե ինչպես են անցնում օրերը և հետաքրքրական կադրեր Դուբայից։

Մինչ մեկնելը պարուհին հետևորրդներին պատմել էր, որ սկսում է «ամենաթույն ճամփորդություններից» մեկը և պատրաստվում է հետաքրքրական կոնտենտ սկսել։


Понравилась статья? Поделиться с друзьями: