Սիրված երգիչ Կարեն Ասլանյանը նոր, գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել․ Սիրո երգը


Սիրված երգիչներից Կարեն Ասլանյանը ակտիվորեն վերսկսել է նոր գործերի մշակումն ու հանրայնացումը։ Նա նորից մի նոր գեղեցիկ գործ է ներկայացրել, որը դարձյալ սիրային թեմատիկայուվ է։ Երգը վերնագրված է Սիրո Երգը։

Երգը ռիթմիկ ու հաճելի ընթացք ունեցող ստեղծագործություն է։ Այն ներկայացվում է բավականին զվարճալի տեսահոլովակի զուգակցությամբ։ Տեսահոլովակի ռեժիսորը Տիգրան Ավետիսյանն է։ Տեսահոլովակում հանդես են գալիս բոլորիս ծանոթ ու հայտնի դերասաններ։

Տեսահոլովակն ունի սցենար, ըստ որի փեսացուն մտերիմների հետ գնում է սիրելիի տուն՝ նրա ձեռքը խնդրելու։ Դրվագները շատ արագ փոփոխվում են։ Հարսանիքից հետո փեսացուին արդեն տեսնում ենք հիվանդանոցում՝ սռաջնեկի ծնունդին սպասելիս։

 

Տեսահոլովակի վերջին հատվածում ամուսիններն արդեն ծերացել են։ Փեսացուի դերում հանդես է գալիս հենց Կարեն Ասլանյանը։ Երգի երաժշտության ու խոսքերի հեղինակն Արման Անտոնյանն է։

Կ․ Ասլանյանի հերթական նոր ու գեղեցիկ գործը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями: