Քաղցկեղը աշխարհի իրական չարիքն է։ Միլիոնավոր մարդիկ տառապում են այս հիվանդությունից և միլիոնավորներն էլ հեռանում կյանքից։

Կան նաև այնպիսիք, որ ուժեղ են և կարողանում են հաղթահարել այն։ Կարևոր է վաղօրոք հայտնաբերել և ճիշտ բուժման ուղի ընտրել և որ առաջնային է լինել ուժող և հավատալ, հավատալ սեփական ուժին ու հաղթանակին։

Մեր ճանաչում ենք հայտնի դեմքերի, ովքեր էկրաններից լայնորեն ժպտու են և ասես միշտ երջանիկ են, սակայն այդ ժպիտի ետևում հաճախ անասելի մեծ ուժ կա թաքնված։

Շատերն են հաղթահարել այդ չարիքը և ուժեղ կամքի իրական օրինակ դարձել հանրության համար։ Ուժեղ կամք ունեցող և պայքարող տեսակներից է նաև բոլորին հայտնի սիրված երգչուհի Սյուզան Մարգարյանը, ով մինչև վերջ չխոսելով իր հիվանդության մասին՝ այնուամենայնիվ մի քանի անգամ որոշ մանրամասներ ներկայացրել է։

Երգչուհին պատմել է՝ դուստրը՝ Սիրուշոն, ստիպողաբար ուղարկել է բժշկի՝ ստուգման։ Սյուզանը հավելել է, որ դա Սիրուշոյի բնազդն է․ ամեն ինչ կանխազգալ։ Երգչուհին որևիցե նախանշան չի ունեցել, սակայն հայտնաբերվել է իր խոսքով՝ չարաբաստիկ հիվանդությունը։