Երգչուհի Սիրուշոն իսթագրամյան իր օգտահաշվում բավականին ակտիվ է։ Նա հետևորդների հետ կիսվում է հիմնականում իր աշխատանքային առօրյան։

Երեկ երգչուհին հայտնել է, որ նորություն ունի և նշել է, որ իր նոր տեսահոլովակն արդեն հասանելի է յութուբյան ալիքում։ Նոր տեսահոլովակի պրեմիերան երգչուհին ներկայացրել է երեկ երեկոյան։ Երգը կոչվում է «Body on body»:

Երգում հնչում են և՛ անգլերեն, և՛ հայերեն բառեր։ Խոսքերի և երաժշտության հեղինակը հենց ինքն է՝ Սիրուշոն։ Ռեժիսորը Գերաս Վելիխանյանն է։ Երգը կարծես անպատասխան, հեռացած սիրո մասին է։

Տեսահոլովակը նկարահանվել է Երևանում։ Ուշագրավ է երգչուհու կերպարը։ Նա կտրուկ ոճափոխություն է կատարել։

Սիրուշոն հրաժարվել է երկար վարսերից և ներկայացել է կարճ կտրվածքով։ Կարճ ժամանակահատվածում տեսահոլովակը բավականին դիտումների ու հավանումների է արժանացել։ Դա փաստում է, որ երգչուհու երկրպագուները սպասում էին այդ աշխատանքին։

Սիրուշոյի երկրպագուները մեկնաբանություններում շնորհավորել են սիրելի երգչուհուն և հիացական խոսքերով հանդես եկել։ Իսկ նոր տեսահոլովակը կարող եք դիտել ստորև․