Մարիամ Ադամյան և Միկա Ղափլանյան դերասանական հայտնի զույգը տարիներ շարունակ հանրության աչքն էր շոյում և բոլորովին վերջերս զույգն հարաբերություններն օրինականացրեց ամուսնությամբ։

Նրանց գեղեցիկ հարսանեկան դրվագներին հաղորդակից եղան նաև դերասանների երկրպագուները, ովքեր չէին դադարում շնորհավորական, ջերմ ու բարի խոսքեր հղել։

Զույգն իսկապես գեղեցիկ է և նրանց նորաստեղծ ընտանիքը՝ օրինակելի։ Եվ ահա Միկա Ղափլանյանը մի գեղեցիկ լուսանկար է հանրայնացրել, որտեղ կնոջ հետ է։ Այն անչափ ջերմ ու գեղեցիկ է ստացվել։

Նրանք գտնվում են Լոռվա մարզում, վայելում հանգիստը բնության գրկում և չեն մոռանում դրվագներով կիսվել հետևորդների հետ՝ հաճելի անկանկալ մատուցելով նաև նրանց։ Մեկնաբանություններում դերասանի երկպագուները ակտիվ են եղել և հիացել են զույգով։

Նրանք նշել են, որ ամուսիններն անչափ գեղեցիկ են և ցանկանում են նրանց միշտ միասին ու երջանիկ տեսնել։ Լուսանկարները սիրով ներայացնում ենք նյութին կից։