«Սիրում եմ քեզ․․․»․ Սարգիս Գրիգորյանը հրապարակել է առաջին ամուսնությունից ունեցած դստեր լուսանկարը․ տեսեք որքան մեծ դուստր ունի դերասանը


Սարգիս Գրիգորյանը 2-րդ անգամ է ընտանիք կազմել և այժմ 2 դուստր ունի և հաճախ է հանրայնացնում ընտանեկան երջանիկ կադրեր կնոջ՝ Մանոյի և դուստրերի հետ։ Քչերին է հայտնի, որ դերասանը 1-ին ամուսնությունից Սարգիսը դուստր ունի։

Եվ ահա 1-ին անգամ Սարգիսը հանրայնացրել է ավագ դստեր լուսանկարները և կից շնորհավորել նրա տարեդարձը։ Հայրիկը գրել է․ «Նարե՛ս, իմ մեծ Նարես, էվայից 1 օր հետո` այսօր էլ, քո ծննդյան օրն է:

Աստծուց շնորհակալ եմ, որ ունեմ ամենալավ աղջիկները, իհարկե, քո գլխավորությամբ: Ուժեղ աղջիկ ես` ինչ-որ տեղ ինձ նման:

Գիտեմ կյանքում բնավորությանդ տեր մարդկանց դժվար է, բայց, հավատա՛, ճիշտ ճանապարհին ես: Կարևորը թուլամորթ և լպրծուն չես` ուղղիղ և շիտակ ես:

Գնահատում եմ քեզ` բոլոր առավելություններով և թերություններով: Խոստանում եմ՝ սարի պես կողքդ եմ: Եվ ուրեմն, առաջ և ԱՍՏԾՈՎ, մեծս…սիրում եմ քեզ»։ Մեկնաբանություններում երկրպագուները ջերմ շնորհավորել են Սարգսի ավագ դստեր ծննդյան օրը և բարեմաղթանքներ հղել։ Նրանք նկատել են, որ դուստրը հայրիկի հետ նմանություններ ունի։


Понравилась статья? Поделиться с друзьями: