Սիրահարված․ Միհրան Ծառուկյանը նոր, անչափ գեղեցիկ երգի պրեմիերա է ներկայացրել


Միհրան Ծառուկյանն աշխատանքային ակտիվ գործունեության մեջ է և սիրով ու մեծ ոգևորությամբ ստեղծում է նոր աշխատանքներ և հրամցնում երկրպագուներին, ովքեր նույն ոգևորությամբ ընդունում ու վայելում են սիրելի երգչի նոր աշխատանքները։

Եվ ահա Միհրանը կրկին նոր ստեղծագործությամբ է հանդես եկել։ Նա նոր երգի պրեմիերա է ներկայացրել և բոլոր սիրահարներին նվեր մատուցել։

Այն անչափ համահունչ է օրվա խորհրդին։ Երգը սիրո մասին է և կոչվում է՝ Սիրահարված։ Տեսահոլովակում Միհրանը ներկայացել է մի դերասանուհու հետ, ում օգտատերերը շատ են նմանեցրել Արփիի քույրիկին։ Տեսահոլոավակի դրվագներում Միհրանը ներկայանում է հենց այդ աղջկա հետ։

Նոր ստեղծագործության երգի և՛ բառերը, և՛ երաժշտությունը հեղինակել է Րաֆֆի Ալթունյանը։ Այն իսկապես գեղեցիկ, նուրբ ու մեղեդային աշխատանք է ստացվել և համապատսխան Միհրանի երաժշտական ոճին։

Նոր ստեղծագործությանն առաջարկում ենք ծանոթանալ վարը կցված տեսանյութում և շնորհավորում բոլոր սիրահարներին այս գեղեցիկ տոնի առիթով։


Понравилась статья? Поделиться с друзьями: