Երկու օր է ինչ Ադրբեջանը փակել է այն ճանապարհը, որը Արցախը կապում է Հայաստանին։ Արցախահայությունը վտանգի մեջ է։

Լրատվությունն ասես լուռ է և ահա Տիգրան Ավինյանը այս մասին գրառում կատարեց։ Նա մասնավորապես գրել է․ «Սիրելի հայրենակիցներ, արդեն երկրորդ օրն է, ինչ Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող ճանապարհը:

Այսօր էլ դադարեցվել է գազամատակարարումը դեպի Արցախ՝ իրավիճակը ձմռան այս օրերին տանելով դեպի հումանիտար աղետ: Մեզ համար նոր չէ հարևանների այս վարքը, որի նպատակը մեկն է՝ սերմանել կասկած մեր իսկ կամքի հանդեպ:

Սա առաջին փորձությունը չէ, որի միջով մենք նույնպես կանցնենք: Հավանաբար վերջինն էլ չէ: Այս ճանապարհը երկար է և երբեմն անանցանելի է թվում:

Այն հնարավոր է անցնել միայն միասնական։ Սիրելի հայրենակիցներ, հայեր, մենք տարբեր ենք մեր ծննդավայրով, բարբառով, քաղաքական հայացքներով և կենցաղով, բայց մենք միասնական ենք մեր կամքով, իսկ մեր կամքը չի կոտրվում և չի մաշվում: Մնացեք հաստատակամ և մեր հանդեպ հավատով»: