Պատրաստ եմ նվիրել իրեն դուր եկած իմ «շորերից» մեկը․ վիճաբանություն օգտատիրոջ հետ


Նաիրա Զոհրաբյանն իր սոցտիրույթում ուշագրավ մի գրառում է կատարել։ Բանն այն է, որ կին օգտատերերից մեկը Նաիրայի  գրառումներից մեկի մեկնաբանությունների դաշտում գրել էր, որ օրը մեկ զգեստ հագնելով՝ շատ ճոխ է խոսում և հորդորել է լռել և կողքից իրեն նայել։

Այս մեկնաբանությանը Նաիրա Զոհրաբյանը հետյալ կերպ է պատասխանել․ «Սովորաբար կանանց չեմ անդրադառնում։ Դաստիարակությունս թույլ չի տալիս, եթե «դավադիտ» չեն անում։

Վերջին շրջանում հայ իգական սեգմենտի մոտ կրկին գերակտիվ սրացում է նկատվում իմ համեստ անձի հանդեպ։ Սուգուբո քաղաքական թեմայով իմ գրառման տակ ընկեր Պայծառը լուրջ «շոփինգային» իտոգ է տվել։

Բայց ինչպես ինքն է մանրամասնել՝ «ոչ թե նախանձից, այլ ճշմարտությունից» դրդված։ Հա, ճշմարտությունը, ինչպես կասեր մեր ներքևի հարևան Արիստակեսը՝ ճիշտ բան ա։

Ուստի, պատրաստ եմ ընկեր Պայծառին նվիրել իրեն դուր եկած իմ «շորերից» մեկը։ Զուտ՝ ճշմարտության հաղթանակի համար։ Առաջարկս ուժի մեջ է մինչև վաղը 13:00-ն»։


Понравилась статья? Поделиться с друзьями: