«Պատերազմից հետո ամենացավեցնողը երկեվա տեսարանն էր, երբ․․․»․ տունը ստիպված լքած արցախցի․ տեսանյութ


Թաղավարդ գյուղն այս պահին գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Բազմաթիվ քաղաքացիներ տները, տարիների ստեղծածը թողել և ստիպված հեռացել են։

Թաղավարդի բնակիչներից մեկը պատմել է՝ հեռվից նկատել են, որ ադրբեջանցիները այրում են իրենց տները և փորձում տարածքներն ազատել։ Օրվա կեսին նկատել են, որ Թաղավադը ծխի մեջ է, իսկ երբ շատ են հավաքվել, ադրբեջանցիները դա նկատելով հրշեջ մեքենա են բերել, սակայն փորձ անգամ չի կատարվել կրակը հանգցնել։

Թաղավարդի բնակիչների համար տեսարանն անչափ ցավոտ է եղել․ տեսնել՝ ինչպես է այրվում տարիների ստեղծածդ՝ անասելի մեծ ցավ է։ Ռուդիկ Բադասյանը պատմել է, որ մոտավորապես 14։30-ին նկտաել են ծուխը։

«Կանգնած նայում էինք՝ ինչպես են կրակի տալիս մեր ստեղծած տները»,-պատմել է Բադասյանը։ Բնակչի խոսքով՝ մոտավորապես 8-10 տուն արդեն այրել են։

«Պատերազմից հետո ամենացավեցնողը երկեվա տեսարանն էր, երբ աչքիդ առաջ ամբողջ կյանքիդ ստեղծածը թուրքը վառում է, իսկ դու ոչինչ անել չես կարող»,- ասել է Թաղավարդի բնակիչը։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: