Պապիկը թոռնիկների հետ․ Հրաչյա Հարությունյանը ցույց է տվել ընտանեկան ջերմ դրվագ


Սիրուշոյի ընտանիքը հանրության կողմից մեծ ուշադրության է արժանոանւմ։ Իսկ երգչուհին եթե ավելի առաջ խուսափում էր երեխաների մասնակցությամբ հրապարակումներ կատարել, ապա այժմ ավելի հաճախ է կատարում, սակայն զերծ է մնում նրանց դեմքը ցույց տալուց։

Մի առիթով Սիրուշոն բացատրել է դրա պատճառները․ նա և ամուսինը չեն ցանկանում, որ երեխաների կյանքի վրա ինչ-որ կերպ անդրադառնա մայրիկի կամ հայրիկի հայտնի լիելու հանգամանքը։

Սիրուշոն և Լևոնը երեք զավակների ծնողներ են։ Նրանք ունեն երկու որդի և մեկ դուստր։ Դուստրը լույս աշխարհ է եկել վերջերս և կրում է Զաբել անունը։

Այս անգամ Սիրուշոյի երկու որդիների հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել Սիրուշոյի հայրը՝ սիրված դերասան Հրաչյա Հարությունյանը։ Դերասանը հաճախ է նրանց հետ ժամանակ անցկացնում և վայելում թոռնիկներին, իսկ երբմեն էլ սոցհարթակում կիսվում դրվագներով։

Վերջին հրապարակմանը կից դերասանը ոչինչ չի գրառել։ Լուսանկարը սիրով ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: