«Ուրիշի մտքերը «գողանալը» խասյաթ է դարձել»․ Կարեն Քոչարյանը Սոս Ջանիբեկյանի մասին


Ինչպես հայտնի է երեկ ցուցարարները շշերով հարվածել են փողոցով քայլող Սոս Ջանիբեկյանին։ Դերասանը լուռ հեռացել է տարածքից։

Նրան հարվածել են միայն այն բանի համար, որ այլ տեսակետ ունի։ Այս մասին համացանցային հարթակներում անմիջապես գրառումներ և մեկնաբանություներ տարածվեցին։ Շատերը դատապարտեցին նման արարքը։ Նշվեց նաև, որ Սոսը այն դերասաններից  է, ով Արցախի համար աշխատանք ու սրտացավություն ունի ներդրած։

Նա վարում է «100 տուն Արցախին» ծրագիրը։ Այս մասին իր կարծիքն է հայտնել Կարեն Քոչարյանի, որի հետ շատերը չեն համաձայնել։ Նա գրել է․ ««100 տուն Արցախին» ծրագրի հետ Սոս Ջանիբեկյանի կապի մասին:

Այդ ծրագիրը մտածել և իրականացրել են Հրանտ Թոխատյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Հետո Հ1-ում Հրանտին ու Ռաֆին ասել են, որ ծրագիրը թող վարի Սոսը, որովհետև պետք է նրան «գործով ապահովենք»: Ավելին, Հրանտն ու Ռաֆը շարունակում են իրականացնել այդ ծրագիրը: Սոսն այդ ծրագրի հետ այնքանով կապ ունի ինչքանով ես բալետի: Բայց Հ1-ի մոտ ուրիշի մտքերը «գողանալը» խասյաթ է դարձել:

Առիթ ունեցել եմ պատմելու, թե ինչպես «գողացան» իմ կողմից առաջարկած «Ստարտ-ափ շոու» նախագիծը: Ի դեպ ոչ ոք չհերքեց, ավելին՝ Լուսինե Առաքելյանը (այդ ժամանակ ԿԳՄՍ փոխնախարարը) հաստատեց իմ խոսքերը: Ամոթը լավ բան է: Բայց դե ո՞ւմ ի՞նչ եմ ասում»։


Понравилась статья? Поделиться с друзьями: