Ուզում էի գար, գոռար, ասեր՝ մա՛մ, հերոս որդիդ եկել է, բայց սենց հերոս չէի ուզում․ հերոսն այսօր կդառնար 21 տարեկան․ տեսանյութ


Հերոսների մասին անվերջ կարելի է խոսել։ Ցավոք սրտի, նրանք շատ են՝ հազարավորներ։ Մեզանից յուրաքանչյուրը կենդանի հերոս էր ցանկանում, մեր կողքին ապրող ու արարող։

Դժբախտաբար, հազարավոր հայորդիներ իրենց կյանքի գնով նոր հայրենիք տվեցին մեզ, որ մենք ապրենք, ժպտանք ու արարենք։ Եկեք հավերժացնենք նրանց՝ փոխանցելով նրանց հերոսական անունները սերունդներին, նրանց մասին պատմելով ու բարձրաձայնելով։

Ճանաչենք մեր հերոսներին։ Այս նյութում մանրամասներ կգտնեք հերոսներից մեկի՝ Լևոն Մանուկյանի մասին։ Հերոսն այսօր կդառնար 21 տարեկան։ Ընդամենը քսան գարուն ապրած տղան պաշտում էր Թալիշը։

Մայրը վերջին անգամ որդու հետ խոսել էր հոկտեմբերի տասնչորսին։ Այդ ժամանակ որդին ասել էր, որ զենքն է մաքրում, որպեսզի գնա Թալիշն ու Մատաղիսի ազատագրի։

Դա նրանց վերջին խոսակցությունն էր։ «Ուզում էի գար, գոռար, ասեր՝ մա՛մ, հերոս որդիդ եկել է, բայց սենց հերոս չէի ուզում»,-արցունքն աչքերին, խոր թախիծն ու կսկիծը սրտում պատմում է Լևոնի մայրը։ Մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: