«Ոնց որ լրիվ ուրիշ մարդ լինի»․ Սոս Ջանիբեկյանը 17 տարեկան հասակում․ օգտատերերի արձագանքը


Սոս Ջանիբեկյանն այն արտիստներից է, ով բավականին սիրված և միևնույն պահին բավականաչափ քննադատված է։

Նրա յուրաքանչյուր քայլ, հատկապես վերջին շրջանում, մեծ ուշադրության է արժանանում։ Վերջերս էլ մեծ աղմուկ բարձրացավ ընդդիմության կողմից դերասանի վրա նետած շշերի միջադեպը։

Դերասանը, սակայն, այս ամենին հանդուրժողականության  կոչ արեց և համացանցային իր հարթակում նշեց, որ նրանք նույնպես իր քույրերն ու եղբայրներն են և իր սիրելի հայրենակիցները՝ անկախ քաղաքական հայացքներից։ Դերասանի նման մոտեցումը ողջունվեց հազարավոր օգտատերերի կողմից։ Սոսը շարունակում է ակտիվ մնալ համացանցային տիրույթում։

Եվ ահա այս անգամ դերասանը արխիվային լուսանկար է հանրայանցել, որին կից նշել է, որ լուսանկարում նա ընդամենը տասնյոթ տարեկան է։ Հարյուրավոր օգտատերեր մեկնաբանություններում նշել են, որ դերասանը անճանաչելիորեն փոխվել է։

«Աստված քեզ պահապան հայի լավ տեսակ», «Անչափ հաճելի և ոճային երիտասարդ եք եղել», «Ոնց որ լրիվ ուրիշ մարդ լինի», «Եվրոպացու ես նման» և այլ մեկնաբանություններ։


Понравилась статья? Поделиться с друзьями: