Լիլիթ Մուրադյանը համացանցային իր հարթակում անդրադառնում է այնպիսի հարցերի, որոնք հետաքրքում են շատ շատերին՝ հատկապես հաղորդավարուհու հետևորդներին։

Այս անգամ Լիլիթը գրել է ընտանիքն ապրի միասի՞ն, թե առանձին բազմաթիվ անգամներ արծարծված թեմային։ Հաղորդավարուհին նշում է, որ շատ պատասխաններ կա այս մասին։ Նա կարծում է՝ երբ ընտանիքն ինքնուրույն է սկսում կյանքը, ապա հաջողում է։

«Այսօր տղամարդկանց հավասար կանայք նույնպես ձգտում են ֆինանսապես անկախության և չեն խուսափում ինքնուրույնությունից։

Բայց լինում են դեպքեր, երբ թե՛ ամուսինը, թե՛ կինը ստիպված են ապրել ծնողի հետ, եթե վերջինս ունի օգնության կարիք և ի վիճակի չէ հոգ տանել իր մասին։

Այդուհանդերձ դեռ կան ընտանիքներ, որոնք հավատարիմ են մնում դեռ հնուց մնացած չգրված օրենքներին, երբ փոքր ընտանիքն ապրում է մեծ ընտանիքի ներսում, բայց այստեղ էլ ամեն բան միանշանակ չէ, եթե ընտանիքում առաջանում են կոնֆլիկտներ և վեճեր, ապա ես մնում եմ այն կարծիքին, որ տան մեծերը գտնվելով խոհեմ՝ պիտի երիտասարդներին օգնեն և սատարեն, որ առանձնանան։ Կարևոր է լինել համբերատար, խոհեմ և սիրով»․- գրել է Լիլիթ Մուրադյանը։