Ո՞վ է այսօր հրազենային կրակոցից մահացած գտնված զինվորը․ մանրամասներ


Ինչպես հայտնի դարձավ լրատվականներից այսօր զորամասերից մեկում, որը տեղեկայված է Սիսիանում, կրկին զինվորի անշնչացած մարմին է հայտնաբերվել։

Երիտասարդ տղան հայ օջախի սյուն և ապավենն էր, որ 1 կրակոցն ուղղակի փշրեց ամեն ինչ։ Զոհված տղան Արսեն Մանուկյանն է, ով ընդամենը տասնիննը տարեկան էր։ Մեկ տարի էր ինչ ծառայության էր և պարտքն էր հայրենիքին մատուցում։ Արսենը ծնվել է 2003 թվականին, ժամկետային զինծառայող էր։

Քույր և եղբայր ունի, մայր, հայր։ Եղբայրը պայմանագրային զինծառայող է։ Արսենի ծանոթներից մեկը պատմել է, որ տղան անապահով ընտանիքում էր ապրում։ Ընտանիքն անհամբեր սպասում էր որդուն, ով խելոք երիտասարդ էր և ընտանիքի հենարանը պիտի դառնար։

Նա իր պարտքն էր տալիս հայրենիքին և մեծ հույսերով և նպատակներով տուն պիտի վերադառնար և շարունակեր արարել ընտանիքի, հայրենիքի համար։

Ընթանում է հետաքննություն, որն առաջիկայում կհստակեցնի ամեն ինչ։ Ցավակցում ենք ընտանքիքին, հարազատներին և ընկերներին։


Понравилась статья? Поделиться с друзьями: