Անահիտ Սիմոնյանն օրեր առաջ հայտնել էր հետևորդներին, որ չորս օր հետո որդու՝ Արմանի ծննդյան օրն է, և նա անհամբերությամբ սպասում էր այդ օրվան։

Երգչուհին նշել էր, որ առաջիկա չորս օրերը նվիրում է որդուն։ Նրանք ամեն օր միասին էին անցկացնում իրենց ժամանակը և այդ մասին Անահիտը կիսվում էր համացանցային իր հարթակում։ Եվ ահա կեսգիշերն անց երջանիկ մայրիկը մի հրապարակում է կատարել, որը հուզել է շատերին։

Անահիտը հանրայնացրել է կադրեր, որտեղ ինքն ու որդին են և իրենց զգացմունքները։ Դրվագները համեմված են եղել Հայկոյի երգերից մեկով․ «Քեզ արի տանեմ այս աշխարհից հեռու-հեռու, ուր միայն իրար սրտի զարկերն ենք լսելու, որ նորից դու զգաս իմ աչքերից ու հասկանաս՝ սիրում եմ․․․ Այնքան հոգումս կաս»։

Հրապարակմանը կից երգչուհին գրել է․ «Շնորհավոր ծնունդդ, մեր տղա»։ Անահիտն ապրում, շնչում է որդով։ Նա բազմիցս է նշել, որ աշխարհի ամենաերջանիկն է, քանի որ նման որդի ունի։

Իսկ Արմանն էլ իր հերթին առիթը բաց չի թողնում մայրիկին ուրախացնելու և սիրտը ջերմացնելու համար։ Շնորհավորում ենք Արմանին և ամենայն բարիք մաղթում։