Մարիամ Ադամյանի կերպարը երիտասարդ աղջիկները սիրում են և հաճախ են ընդօրինակում։ Սիրում են դերասանուհու պարզ, հասարակ և երիտասարդներին բնորոշ ոճը, քանի որ այն առօրեական է և հարմարավետ։

Վերջերս էլ դերասանուհու նկատմամբ հետաքրքրվածությունը է՛լ ավելի մեծացավ այն բանից հետո, երբ նա ամուսնացավ։ Նրա հարսանյաց հանդեսը բավականին քննարկվեց։

Իհարկե, քննադատողներ նույնպես եղան, սակայն դերասանուհու պսակդարությունը գեղեցիկ և ճաշակով էր կազմամկերպված։ Մարիամն ամեն բան ընտրել էր պարզ, հասարակ և ոճային։ Առօրյայում էլ դերասանուհին հենց այդպիսին է՝ պարզ, հասարակ և ուրույն ոճով։

Դերասանուհին համացանցային տիրույթում որոշակի ակտիվություն ունի։ Այս անգամ Մարիամը կրկին հրապարակմամբ է հանդես եկել, որտեղ ներկայացել է անչափ գեղեցիկ, նուրբ կերպարում։ Նա ներկայացել է նվազագույն շպարով, իսկ գարնանային կերպարն ամբողջացրել է ջինսե բաճկոնը։

Դերասանուհին լուսանկարը որևէ կերպ չի մակագրել։ Մարիամի հանրայնացրած լուսանկարը ներկայացնում ենք նյութին կից։