Աղցանները մշտապես ասես լրացրել են հիմնական ուտեստներին։ Դրանք թեթև ուտեստներ են, որոնք հաճախ էլ բավականին հագեցնող կարող են լինել։ Այս անգամ ներկայացնում ենք մի աղցան, որը նորույթ է։ Այն անչափ համեղ է ստացվում և դժվար չէ պատրաստման հարցում։ Իր մեջ ներառում է վիտամիններով հարուստ մթերքներ, որոնք նաև հագեցնող են։ Գեղեցիկ տեսք ունի, որն ուղղակի կզարդարի ձեր սեղանը և կհիացնի ներկաներին։

Անհրաժեշտ է՝
Կարտոֆիլ — 2 հ․
Հավի կրծքամիս — 450 գ
Վարունգ — 2 հ․
Հավկիթ — 3 հ․
Եգիպտացորեն — 250 գ
Պանիր՝ կարծր տեսակի — 130 գ
Մայոնեզ
Ձևաման՝ 20-22 սմ

Մանր խորանարդներով կտրատել կարտոֆիլները և կրծքամիսը, այնուհետև քերիչով անցկացնել վարունգը, որը պետք է քամել ձեռքերով, որպեսզի ավելորդ հեղուկը հեռացվի։

Ձևամանի մեջ լցնել կարտոֆիլը, հավասարեցնել, պատել մայոնեզով, այնուհետև լցնել կրծքամիսը, հավասարեցնել, պատել մայոնեզով։

Հաջորդ շերտը վարունգն է, որը նույնպես պետք է պատել մայոնեզով, հաջորդիվ քերել խաշած հավկիթը, մայոնեզ, ապա պահածոյացված եգիպտացորենը, որի վրա արդեն ոչ թե քսել մայոնեզ, այլ քերել պանիրը։ Ահա և վերջ, տորթ-աղցանը պատրաստ է։