Ինչպես արդեն հայտնի է՝ Կառավարության դիմաց ինքնահրկիզվել էր քաղաքացի։ Իրադարձությունը մեծ տարածում գտավ։ Գրեթե բոլորը խոսում են և շարունակ քննարկում այս մասին։

Որոշ ականատեսներ պնդում էին, որ քաղաքացին գործողությունից առաջ բղավել է, որ ամենի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։ Եվ ահա կարճ ժամանակ անց ոստիկանությունը բացահայտել է, որ ինքնահրկիզման պատճառը Ճանապարհային ոստիկանության կողմից սահմանված տուգանքն է եղել։

Բանն այն է, որ քաղաքացին ամրագոտին չամրացնելու համամր տասը հազար դրամի չափով տուգանքի է ենթարկվել, այնուհետև ալկոհոլի ազդեցության տակ մեքենան վարելու համար զրկվել է վարորդական իրավունքից, իսկ մեքենան հետախուզման մեջ էր գտնվում։

Այնուհետև մեքենան գտնվել է երթևեկության մեջ, իսկ նույն քաղաքացին էլ եղել է ղեկին և կատարել մի շարք ավտոճանապարհային խախտումներ։

Կարճ ժամանակում պարեկներն այս ամենը արագորեն պարզել են։ Իսկ ինքնահրկիզվող քաղաքացու եղբայրը նշել է, որ ինքնահրկիզման պատճառը տուգանքն է եղել։