«Նոր եմ վերադարձել Ներքին Խնձորեսկից, որտեղից մինչև թուրքի սահման ընդամենը 500 մետր է․․․»․ Նաիրա Զոհրաբյանը կարևոր տեղեկություն է հայտնում


Նաիրա Զոհրաբյան այց էր կատարել Խնձորեսկ և հայտնել է, որ այնտեղից նոր է վերադարձել և որոշակի մանրամասներ է պատմել կատարած այցից։

Զոհրաբյանը գրել է, որ նոր է վերադարձել Ներքին Խնձորեսիկից։ Հայտնում է, որ այդ գյուղը  շրջապատված լինելով թշնամու կողմից ամբողջովին թուրքի կղզյակի է վերածվել։ Բնակիչներն այստեղ հինգ հարյուր ծառ են տնկել, որպես պատնեշ։

Նաիրա Զոհրաբյանը բազմաթիվ խնդիրներ ունեցող գյուղի՝ որպես առաջնային խնդիր համարում է ապաստանի կառուցումը։ Ընդգծում է, որ բնակիչներն արդեն տեղանքը որոշել են և հատոււկ կորդինատները չի նշում, որպեսզի հակառակորդի կողմից չթիրախավորվի։

«Թուրքի կղզյակում հայտնված գյուղը չունի ապաստարան և ինձ խնդրեցին այս հարցը բարձրաձայնել։ Կառուցվելիք ռմբապաստարանի տեղը արդեն որոշված է և հատուկ չեմ նշում՝ թուրքի թիրախ չդարձնելու համար։

Եվ ուրեմն, մարդիկ, ովքեր կցանկանան աջակցել Ներքին Խնձորեսկում ապաստարանի կառուցմանը, խնդրում եմ զանգահարել արցախյան երեք պատերազմների մասնակից, գյուղի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար, ներքին խնձորեսկցի Սուրեն Բեգլարյանին՝ 098115903», գրել է Նաիրա Զոհրաբյանը։


Понравилась статья? Поделиться с друзьями: