Նիկոլ Փաշինյանը և Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք մատուցեցին մարտի 1-ի զոհերի հիշատակին․ տեսանյութ


Այսօր գարնան առաջին օրն է։ Ամեն տարի այս օրը արթնանում են նոր հույսեր, նոր երազանքներ, նոր նպատակներ և ասես կյանքը նոր իմաստ է ուզում ստանալ։

Տարիներ առաջ 2008 թվականին, սակայն, մարտիմեկյան տրամադրություններն այլ էին։ Երկիրն արթնացավ և ականջալուր եղավ դաժան ու ծանր հանցագործության մասին։ 2008 թ․ փետրվարի 19-ի նախագահական ընտտրությունների արդյունքների հետ կապված հանրությունն իր անհամաձայնույունն էր արտահայտել և դուրս եկել փողոցներ։

Օրեր շարունակ ժողովուրդը փողոցներում ակցիաներ էր իրականացնում և փորձում վերականգնել արդարությունը, սակայն դեպքերն այլ ընթացք ստացան․ տեղի ունեցան մի շարք անկարգություններ, որի արդյունքում զոհվեցին տասը մարդ, որից երկուսը ոստիկան։

Որպեսզի այդ անկարգությունները կանխվեն մայրաքաղաքում մեկ ամիս ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց։

Այսօր երկրի գլխավոր դեմքերը՝ նախագահի ժամանակավոր պատասխանատու Ալեն Սիմոնյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հարգանքի տուրք են մատուցել մարտի մեկի զոհերի հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմերին։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: